|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 դեկտեմբերի 2018 թվականի N 89-Ն |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով` 1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Սահմանել 2019 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -5 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(7.31 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|