Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՎԴ/1372/05/15 վճիռը՝
1. Անվավեր ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2011 թվականի սեպտեմբերի 09-ի <<Համայնքային սեփականություն համարվող հողամասեր աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին>> թիվ 36-Ն որոշումը՝ 0.27 հա հողամասի մասով:
2. Քաղաք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 39 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Ծաղկաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո Գնել Միշայի Հայրապետյանին վերադարձնել Ծաղկաձորի համայնքապետարանի հաշվին փոխանցված 12 825 540 /տասներկու միլիոն ութ հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն օրվան հաջորդող տասներորդ օրը: