Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին , 3-րդ և 7-րդ ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով Արեգնազ Գուրգենի Մանուկյանի դիմումը 1․ Արեգնազ Գուրգենի Մանուկյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 45 հասցեում գտնվող 0,06 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0106, վկայական N 13022024-07-0120) մակերեսով բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 45/1 հողամաս հասցեում գտնվող 0,011 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0277, վկայական 26082025-07-0155), մակերեսով բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով 1 156 518 ( մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն վեց հազար հինգ հարյուր տասնութ ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսվա ընթացքում։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |