Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1.«ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ծաղկաձոր համայնք, Սարալանջի, Տանձաղբյուրի, Խաչատուր Կեչառեցու, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Օրբելի Եղբայրների,Վլադիմիր Հարությունյանի, Գրիգոր Մագիստրոսի փողոցներում 2025 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում 187 քմ ընդհանուր մակերեսով այլ արտաքին գովազդ, ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանքի արտաքին գովազդ 12 քմ, սեփական գովազդ 49 քմ, դատարկ վահանակներ 153,5 քմ, սոցիալակն գովազդ 30,5 քմ տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: