Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29 -ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշման քաղվածքը՝ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Հանքավան 3-րդ փողոցի, աջակողմյան հատվածում գտնվող նրբանցքը անվանակոչել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Հանքավան3-րդ փողոց, 4-րդ նրբանցք՝ համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |