Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 485
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 485

2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԼ-1 ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48․1-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 08-ի թիվ 21 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 01 արձանագրությունը`

  1. <<ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌ 1>> ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության  իրավունքի  գրանցման վկայական  N 26012024-07-0042, կադաստրային ծածկագիր 07-005-0004-0005), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․, Ծաղկունյաց հրապարակ թիվ 10 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, բնակավայրերի, ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող, 0․00279 հա մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված 23․45 քմ մակերեսով հասարակական սպասարկման սրահը 3 000 000 (երեք միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով:
  2. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Ծաղկունյաց հրապարակ թիվ 10 հասցեում գտնվող հողամասի և դրա վրա կառուցված շինության պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
  3. <<ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌ 1>> ՍՊԸ-ի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner