Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով ՝
1. Հովհաննես Գարիկի Չոլախյանին ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 23/2 հասցեում գտնվող, (վկայական համար 11062020-07-0107, կադաստրային ծածկագիր 07-005-0013-0075) Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված 0,0056 հա մակերեսով հողամասը` 253 344 (երկու հարյուր հիսուներեք հազար երեք հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամով և իր կողմից կառուցված 14,15 քմ արտաքին մակերեսով շինությունը` 331 110 (երեք հարյուր երեսունմեկ հազար հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: