Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի թիվ 384-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ համայնքի բնակչության պաշտպանությունը կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել Ծաղկաձորի համայնքի քաղաքացիական պաշտպանության հետևյալ  ծառայությունները,

  1)Կապի և տրանսպորտային ծառայություն՝ <<Վեոն Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության Ծաղկաձորի մասնաճյուղի, համայնքի տարածքն սպասարկող տրանսպորտային միջոցների բազայի վրա, ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը:

  2) Ինժեներական ծառայություն՝ համայնքի տարածքում շինարարական և շինարարական վերանորոգման կազմակերպությունների բազայի վրա, ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արա Մեսրոպյանը:

3) Առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման ծառայություն՝ համայնքի տարածքում տեղակայված առևտրի և սննդի կազմակերպությունների բազայի վրա ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմեն Արշակյանը:

 4) Կոմունալ-տեխնիկական ծառայություն՝ համայնքի տարածքն սպասարկող ջրմուղ-կոյուղու, գազի ծառայության բազայի վրա, ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է <<Վեոլիա-Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության <<Արևմուտք>> շահագործման տնօրինության <<Ծաղկաձոր>> տեղամասի ջրամատակարարման ինժեներ Սամսոն Ալեքսանյանը:

5) Բժշկական ծառայություն՝ համայնքի տարածքում գործող <<Ծաղկաձորի բուժամբուլատորիա>> պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Գալստյանը:

6) Հասարակական կարգի պահպանման ծառայություն՝ Համայնքի տարածքում գործող Հայաստանի հանրապետության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Ծաղկաձորի բաժանմունքի բազայի վրա, ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի հրամանատար Արտյոմ Հարությունյանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտաշես Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner