Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշումը և համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Շուշանիկ Միխայիլի Աֆյանի դիմումը՝
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Օրբելի Եղբայրների նրբանցք, շենք 6, բնակարան 6 հասցեի բնակիչ Շուշանիկ Միխայիլի Աֆյանին տրամադրել դրամական օգնություն 40 000(քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ առողջական և սոցիալական խնդիրների լուծման նպատակով :