Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93-Ն որոշումը և համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Վարդան Լևիկի Խաչատրյանի դիմումը՝
Քաղաք Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, թիվ 21 հասցեի բնակիչ Վարդան Լևիկի Խաչատրյանին տրամադրել դրամական օգնություն 50 000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ առողջական խնդիրների լուծման նպատակով: