Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ `
Էդգար Աշխարհաբեկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 17042015-07-0047), քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 32 հասցեում գտնվող 0,06 հա մակերեսով հողամասի և (սեփականության իրավունքի գրանցման վկայական N14092018-07-0077) քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 32/1 հասցեում գտնվող 0,019 հա մակերեսով հողամասերի միավորման հետևանքով առաջացած 0,079 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 32: