Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2017 թ.

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.    Ծաղկաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

            Քաղաքացի Արսեն Արզումանյանը,  հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 07-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ`   հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

            «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից  տրված տվյալների քաղաք Ծաղկաձոր, Մ.Մկրտչյան  փողոց թիվ 32 հասցեի   2,67հա մակերեսով /ծածկագիր 07-0005-0021-0007 և Մ.Մկրտչյան 32/1  հասցեի 1,31 հա,  մակերեսով /ծածկագիր 07-005-0021-0015/  հողամասերը  հանդիսանում են  Արսեն Արզումանյանի սեփականությունը, որոնք <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտ:  Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում են համապատասխանաբար՝   680 985 Հայաստանի Հանրապետության  դրամ և 334 115 Հայաստանի Հանրապետության դրամ:  Հողի հարկի տարեկան գումարները 2009-2017 թվականների ընթացքում ժամանակին չվճարելու արդյունքում 25.12.2017 թվականի դրությամբ  առաջացել է  տույժ՝ համապատասխանաբար՝ 322 872  Հայաստանի Հանրապետության դրամի և 158 415 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

          Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2017 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով  ծանուցվել է Արսեն Արզումանյանը  /հիմք փոստ.անդորրագիր/ սակայն   չի ներկայացել : 

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Համաձայն <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 16-րդ, <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

1. Արսեն Արզումանյանից հօգուտ Ծաղկաձոր համայնքի բյուջե գանձել  1 496  387 Հայաստանի Հանրապետության  դրամ, որից՝

    -1 015 100 Հայաստանի Հանրապետության  դրամ՝ որպես ք.Ծաղկաձոր Մ.Մկրտչյան փողոց 32 և 32/1 հասցեներում գտնվող  հողամասերի հողի հարկի ընդհանուր  ապառք,

   - 481 287 Հայաստանի Հանրապետության  դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում  25.12.2017 թվականի դրությամբ հաշվարկված տույժեր  :

 2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ծաղկաձոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, այն կներկայացվի ՀՀ Վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1 մասով սահմանված կարգով :

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լեյլի Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner