Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 6-րդ գլխով և հիմք ընդունելով Արմեն Նորիկի Թադևոսյանի դիմումը՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 5/8 հասցեում գտնվող 0,0174 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը փոխանակել համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 5/7 հասցեում գտնվող, Արմեն Նորիկի Թադևոսյանին սեփականությունը հանդիսացող 0,0174 հա մակերեսով, հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված համարժեք հողամասի հետ՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |