Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի <<Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 87-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) <<0.0 թիվը փոխարինել 2000.0թվով>>:
2) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) <<13000.0 թիվը փոխարինել 7300.0թվով>>:
3) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) <<800.0 թիվը փոխարինել 1300.0թվով>>:
4) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) <<300.0 թիվը փոխարինել 800.0թվով>>:
5) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) <<0.0 թիվը փոխարինել 700.0թվով>>:
6) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն)հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<13000.0 թիվը փոխարինել 20000.0թվով>>:
7) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն)հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<5000.0 թիվը փոխարինել 1000.0թվով>>:
8) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) <<7354.0 թիվը փոխարինել 6354.0 թվով>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |