Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2018 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշումներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արգամ Հովիկի Աբրահամյանի դիմումը`

  1. Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի  Անտառային 1-ին թաղամաս թիվ 2 (նախկին հասցեն՝ ք. Ծաղկաձոր, ԳՄՀ-ին հարող տարածք) հասցեում գտնվող, Արգամ Հովիկի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 786,8 ք.մ. արտաքին մակերեսով հանգստյան տունը:
  2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 4 091 360(չորս միլիոն իննսունմեկ հազար երեք հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
    4. Նշված գույքին տրամադրել հասցե՝ քաղաք Ծաղկաձոր, Անտառային 1-ին թաղամաս թիվ 2:
     
     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner