Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշումը և համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Ժիրայր Արշավիրի Առաքելյանի դիմումը՝
Քաղաք Ծաղկաձոր,Օրբելի Եղբայրների նրբանցք, 6 շենք բնակարան 4 հասցեի բնակիչ Ժիրայր Արշավիրի Առաքելյանի տրամադրել դրամական օգնություն 70 000 (յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ <<Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի>> ՊՈԱԿ-ի ուսման վարձը վճարելու նպատակով :