Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով`
-
Կառուցապատման իրավունքով <<Թադևոսյան գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց թիվ 3/2 հասցեում գտնվող 0,002 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 10082021-07-0125, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0872)՝ 50 /հիսուն/ տարի ժամկետով:
- Տարեկան վճարը սահմանել 14 000 (տասնչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|