Ղեկավարվելով <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի թիվ 384-Ն որոշման հավելվածով , արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ համայնքի բնակչության պաշտպանությունը կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել Ծաղկաձորի համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատանքային խմբեր՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: