Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի <<Ծաղկաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում)հոդված 4213 (Կոմունալ ծառայություններ) <<70.0 թիվը փոխարինել 110.0թվով>>:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) <<10000.0 թիվը փոխարինել 11000.0թվով>>:
3) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ)հոդված 4891 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) << 2642.3 թիվը փոխարինել 1602.3 թվով>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|