Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 դեկտեմբերի 2017 թ.

ՀՈՂԱՄԱՍ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու 2017  թվականի դեկտեմբերի 07-ի թիվ 81 որոշումը`

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 22112017-07-0062,կադաստրային ծածկագիր 07-005-0023-0278), քաղաք Ծաղկաձոր,Տանձաղբյուրի փողոց թիվ 6/2 հասցեում գտնվող, 0.09 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված   հողամասը փոխանակել Աննա Ալեքսանդրի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N2512948 տրված 2007 թվականի սեպտեմբերի 3-ին,կադաստրային ծածկագիր 07-005-0025-0025), քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 21 հասցեում գտնվող 0,09 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասի հետ` հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
  2. Աննա Ալեքսանդրի Սարգսյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner