Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`
1. Անհատ ձեռնարկատեր Վահան Աշոտի Մարգարյանին տրամադրել 2019 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ք.Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ թիվ 9-1/1 հասցեում՝ 3 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: