Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 օգոստոսի 2020 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաք Ծաղկաձոր Մայիսյան փողոց թիվ  34 հասցեում գտնվող բնակելի անհատական տունը սեփականության իրավունքով պատկանում է << Հայէկոնոմբանկ>> բաց բաժնետիրական ընկերությանը, վերը նշված գույքը վարձակալությամբ տրամադրվել է Ռոզա Խաչատրյանին իսկ վերջինիս կողմից ենթավարձակալությամբ տրամադրվել է  <<Մատակարարում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով:

  <<Մատակարարում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրեն ենթավարձակալությամբ հանձնված քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 34 հասցեում գտնվող բնակելի տանը իրականացվում է հյուրանոցային-հյուրատնային գործունեություն,

 <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով   Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:

   Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի152.2-րդ հոդվածի 1-ին մասի՝

  <<1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։>>

  Հայաստանի Հանրապետության Կառավարություն 2017 թվականի հունիսի 29 <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> թիվ 757-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանվում է հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝

<<...3. Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, հակահամաճարակային կայանների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների...>>

  Քննելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առընթեր վարչական հանձնաժողովի կողմից ներկայացված նյութերը, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 30-ի և օգոստոսի 6-ի նիստերի արձանագրությունը, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 152.2-րդ  հոդվածի 1-ին մասով  և 219 1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարություն 2017 թվականի հունիսի 29  թիվ 757-Ն որոշման պահանջներով ՝

1.   <<Մատակարարում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ՝ 00891321, հասցե՝ քաղաք Ծաղկաձոր, Իսահակյան փողոց, թիվ 2, տնօրեն՝ Գուրգեն Բադալյան / նկատմամբ նշանակել  տուգանք` 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում  Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու  դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լեյլի Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner