Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշումով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 02-ի թիվ 34-Ն, 2016 թվականի փետրվարի 19-ի թիվ 15 որոշումները, ինչպես նաև 2015 թվականի օգոստոսի 19-ի և 2015 թվականի նոյեմբերի 06-ի <<Աճուրդը և կրկնաճուրդը չկայացած համարելու մասին>> արձանագրությունները և Արման Հակոբի Դավոյանի դիմումը ՝
-
Արման Հակոբի Դավոյանին ուղղակի վաճառքով օտարել քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 18/5 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից 0,1266 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 24062015-07-0055) մեկնարկային գնով`5 727 384(հինգ միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Արման Հակոբի Դավոյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|