Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հրանտ Ժիրայրի Հովիկյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքում Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 11/43 հասցեում գտնվող, Հրանտ Ժիրայրի Հովիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 56,91 քառ.մ. արտաքին մակերեսով ամառային խոհանոցը :
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
-
Շինությունների օրինականացման համար սահմանել վճար`295 932 (երկու հարյուր իննսունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|