Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ 11 նիստի արձանագրությունը՝
-
<<Թեղենիս առողջարանային համալիր>> ոչ առևտրային շահագործման և սպասարկման կոորպորատիվի նկատմամբ /ՀՎՀՀ 02702856, հասցե՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 26 /՝ գույքահարկի և հողի հարկի հաշվարկը սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմին չներկայացնելու համար, նշանակել վարչական տուգանք 20.000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
-
Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
- Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
|