Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հունիսի 2019 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով <<Սիլենիում Սթար>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար,  նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝

1.<<Սիլենիում Սթար>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N18042019-07-0070, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0767), համայնք Ծաղկաձոր,Անտառային 1-ին թաղամաս թիվ 10 հասցեում գտնվող, 0,46136 հա մակերեսով հողամասի 0,36889 հա մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական  կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:

2. Հողամասի վրա ամրակայված 14335 քառ.մետր մակերեսով կիսակառույց հասարակական շինության գործառնական նշանակությունը փոխել բազմաբնակարան շենքի և այդ շինության վերակառուցման համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner