Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 147-Լ որոշումը՝
1․ Ստեղծել Ծաղկաձոր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 05-ի «Ծաղկաձոր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողով ստեղծելու մասին» N929 որոշման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։