Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2018 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծաղկաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

        Սոֆիա Վրույրի Առաքելյանը  հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ  2018 թվականի օգոստոսի 21-ին <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

            «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

    Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Քննարկվող անշարժ  գույքը՝  հանդիսանում է Սոֆիա Վրույրի Առաքելյանի սեփականությունը, ինչը <Գույքահարկի մասին> օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գումարը կազմում է 1 518 196 դրամ: Գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում  ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար  հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով : Սոֆիա Առաքելյանի  կողմից  2011-2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 04.09.2018 թվականի դրությամբ առաջացել է տույժ`  695 688 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

            2018 թվականի օգոստոսի  21-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի սեպտեմբերի 04-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ս.Առաքելյանը /հիմք՝ փոստային անդորրագիր/: Վերջինս չի  ներկայացել  վարչական վարույթի լսումներին:

            Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. 

Համաձայն <<Գույքահարկի մասին>> օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`

 1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

  Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի

<<3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.>>:

 Համաձայն  Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ <<2) հաշվառող մարմիններ` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք`

 ա. իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով,

 բ. իրականացնում են անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:>>

Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: 

  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքով, <<Գույքահարկի մասին>> օրենքի 2-րդ, 3-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ, 58-60-րդ

 

 

 

 1.   Սոֆիա Վրույրի Առաքելյանից հօգուտ Ծաղկաձոր  համայնքի բյուջե գանձել 1 518  196 /մեկ միլիոն հինգ հարյուր տասնութ հազար հարյուր իննսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ որից.

- 822 536 Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես գույքահարկի ապառք,

- 695 646 /վեց հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր քառասունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես գույքահարկի պարտավորությունը չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ:

 2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ծաղկաձոր համայնքի ղեկավարին  կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան՝   ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում երկամսյա ժամկետում։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 4.  Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, այն կներկայացվի ՀՀ Վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով  սահմանված կարգով :

 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավարը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լեյլի Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner