Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`
1.Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Ռոզա Գագիկի Ծառուկյանի կողմից ինքնակամ կառուցված 92,9 ք.մ. արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական:
2.Շինությունների և շինությունների սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 0,03935 հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքի սեփականություն: