Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 17-ի <<Խնամակալության եվ հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին ևԾաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 14-ի <<Խնամակալության եվ հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու եվ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին >> թիվ 45 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 49 որոշման մեջ <<քաղաքապետարան>> բառերը փոխարինել <<համայնքապետարան>> բառերով, <<Տաթևիկ Պետրոսյան>> բառերը փոխարինել <<Վարսիկ Հայրապետյան>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |