Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1-րդ և 74-րդ հոդվածներով՝ 1. Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող, համայնք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց, թիվ 5/6 հասցեում գտնվող,Հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողերից 0,00315 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0368/ :
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանել 10 000 (տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |