Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշումը և համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Արեքնազ Փանոսյանի դիմումը՝
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Վ.Ճարտարապետ փողոց, թիվ 1 հասցեի բնակիչ Արեքնազ Պողոսի Փանոսյանին տրամադրել դրամական օգնություն 60 000(վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ ընտանիքում առաջացած սոցիալական և առողջական խնդիրների լուծման նպատակով :