Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ`
Մարիա Եփրեմի Հակոբջանյանին ժառանգությամբ անցած (ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր՝ տրված 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, ՀՀ ԵՐԵՎԱՆ նոտարական տարածքի նոտար Սիրվարդ Հուսիկի Գևորգյանի կողմից ,գրանցված է գրանցամատյանում N2522) 0,07 հա ընդհանուր մակերեսով հողամասին և հողամասի վրա գտնվող 43.7 քմ. շինության տրամադրել հասցե ` Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Անտառային 1-ին թաղամաս թիվ 15: