Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ջիվան Գառնիկի Գուլոյանի և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Օրբելու փողոց թիվ 8 հասցեում գտնվող, Ջիվան Գառնիկի Գուլոյանին և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 39,5 քմ արտաքին մակերեսով խոհանոցը և հարթակը:
-
Օրինականացնել արտաքին և ներքին կրող պատերի վրա ինքնակամ բացված 1 դուռ, 1 մատուհան ինքնակամ ձևափոխված դռան, ինքնակամ բացված 2 բացվածք և 1 բացվածք ձևափոխված պատուհանի:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Շինությունների, ինքնակամ տեղադրված դռների, ինքնակամ բացված և ձևափոխված բացվածքի օրինականացման համար սահմանել վճար` 255 400 (երկու հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|