Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և  Հողային օրենսգրքի  48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով՝
1.Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  90 տարի ժամկետով Վադիմ Կարամանյանին ավտոտնակ կառուցելու համար օգտագործման  տրամադրել քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց թիվ 5/12 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0.000848 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0757/ համայնքային սեփականություն համարվող հողամասը՝ 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով   30 տարի ժամկետով  <<ՅԱՍԱՄԱՆ ԹԻՄ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գովազդային վահանակ տեղադրելու  համար օգտագործման  տրամադրել քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 9/3 հասցեում գտնվող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման  համար նախատեսված 0.0001 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0003-0059/ համայնքային սեփականություն համարվող հողամասը՝ 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: