Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 07-ի թիվ 38 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 07 արձանագրությունը`
-
Վոլոդյա Աշոտի Մաթյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13022024-07-0039, կադաստրային ծածկագիր 07-017-0045-0013), համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, գ․ Փյունիկ, 1-ին փողոց, 6-րդ փակուղի թիվ 1/1 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված, 0․0301 հա մակերեսով հողամասը 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, գ․ Փյունիկ, 1-ին փողոց, 6-րդ փակուղի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002965 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, գ․ Փյունիկ, 1-ին փողոց, 6-րդ փակուղի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 15 050 (տասնհինգ հազար հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003245 հաշվեհամարին:
-
Վոլոդյա Աշոտի Մաթյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|