Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Գեղամ Աղվանի Սահակյանի կողմից լիազորված անձ ՝ Արա Զաքարյանի դիմումը և N12062023-07-0176 սեփականության իրավունքի վկայականում պատկերված ինքնակամ շինությունները`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր քաղաք, Նոր թաղամասի 2-րդ փողոց 31 հասցեում գտնվող, Գեղամ Աղվանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական՝ N12062023-07-0176) 0,0741 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 165,85 քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 451 941 (չորս հարյուր հիսումեկ հազար ինը հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|