Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 122
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  թիվ 550-Ն  որոշման 1-ին կետի  1-ին , 3-րդ և 7-րդ  ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով  Արեգնազ Գուրգենի Մանուկյանի դիմումը

1 Արեգնազ Գուրգենի Մանուկյանին  ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 45 հասցեում գտնվող 0,06 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0106, վկայական N 13022024-07-0120) մակերեսով բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝  համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց  45/1 հողամաս հասցեում գտնվող 0,011 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0277, վկայական 26082025-07-0155), մակերեսով բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասը։
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով  1 156 518 ( մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն վեց հազար հինգ հարյուր  տասնութ ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3 Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսվա ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner