Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 10-ի թիվ 01 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 105-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. <<Հայաստանի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը անդամակցելու և անդամության վճար վճարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 33-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2017 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին: