Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի «Գեղամ Սահակյանի հողամասում կառուցված ինքնակամ կառույցները օրինականացնելու մասին» N826 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետում գրված «165,85» թիվտ փոխարինել «212,95» թվով,
2) որոշման 2-րդ կետում գրված «451 941 (չորս հարյուր հիսունմեկ հազար ինը հարյուր քառասունմեկ)» թիվը և բառերը փոխարինել «580289 (հինգ հարյուր ութսուն հազար երկու հարյուր ութսունինը») թվով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին: