Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ`
Ռուբեն Սուրենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, մարզ Կոտայքի, համայնք Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 4 հասցեում գտնվող, 0,6361 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (համաձայն բաժանման հատակագծի), 0,04000 հա մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 4/4, իսկ մնացած 0,59610 հա մակերեսով հատվածի հասցեն թողնել նույնը՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 4: