Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` 1. Հաստատել «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի <<Համայնքային, բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին>> թիվ 33-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |