Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 138 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 01 արձանագրությունը`
-
Մուշեղ Գևորգի Գասոյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 01122023-07-0023, կադաստրային ծածկագիր 07-005-0021-0151), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Ավետիք Իսահակյան փողոց փակուղի թիվ 19/6 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0.045 հա մակերեսով հողամասը 8 000 000 (ութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Ավետիք Իսահակյան փողոց փակուղի թիվ 19/6 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Ավետիք Իսահակյան փողոց փակուղի թիվ 19/6 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 22 500 (քսաներկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Մուշեղ Գևորգի Գասոյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|