|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հոկտեմբերի 2017 թվականի N 275 |
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշումով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 74-Ն, 2015 թվականի օգոստոսի 17-ի թիվ 48 որոշումները, ինչպես նաև 2014 թվականի դեկտեմբերի 03-ի և 2015 թվականի հունվարի 23-ի <<Աճուրդը և կրկնաճուրդը չկայացած համարելու մասին>> արձանագրությունները և Վահան Մարտիրոսյանի դիմումը ՝
-
Վահան Վարդգեսի Մարտիրոսյանին ուղղակի վաճառքով օտարել քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 40/5 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից 0,969 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 10102014-07-0071) մեկնարկային գնով`43 837 560 (քառասուներեք միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Վահան Վարդգեսի Մարտիրոսյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|