Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 828
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 828

ՀԱՄԼԵՏ ՎԱԼՈԴՅԱՅԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշման կարգի 3-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 29-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի դիմումը և անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր, 3-րդ փողոց 7 փակուղի 13 տուն հասցեում գտնվող, 07-045-0061-0052 կադաստրային ծածկագրով հողամասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փոխանցվել է 0.12 հա, որը օգտագործվում է Համլետ Բաբաջանյանի կողմից և փաստացի կազմում է 0.22696 հա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համլետ Բաբաջանյանին տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար,  հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում   Հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝

1.     Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի (ծնված 1961 թվականի փետրվարի 8-ին) սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր, 3-րդ փողոց 7 փակուղի 13 տուն հասցեում գտնվող, 07-045-0061-0052 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.22696 հա մակերեսով (տրամադրված 0.12 հա) բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 292,05 քառակուսի մետր մակերեսով բնակելի շինությունների նկատմամբ, որը փաստացի կառուցվել և օգտագործվել է նրա կողմից  1980-1990 ական թվականներից մինչև այսօր:

2.Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի սեփականության իրավունքը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով տրամադրված 0.12 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 20 տոկոսի չափով հողամասի նկատմամբ իսկ մնացած ավել օգտագործվող 0.08296 հա մակերեսով հողամասը օտարել կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, որը կազմում է 467 322 դրամ:

3.      Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

4․    Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner