2025 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։ Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կարգապահական խնդիրներին, հանձնարականների պատշաճ և ժամանակին կատարմանը, ինչպես նաև քաղաքացիներին բարեխիղճ և բարձր մակարդակով սպասարկելու անհրաժեշտությանը։
Բացի այդ, անդրադարձ կատարվեց ընթացիկ աշխատանքային գործընթացներին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ |