Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 184
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2018 թվականի N 184

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով Ջիվան Գառնիկի Գուլոյանի և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանի  դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար,  նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար և նշված հողամասի վրա կառուցված շինությունը փաստացի օգտագործվում է որպես հասարակական նշանակության շինություն՝

1.Ջիվան Գառնիկի Գուլոյանին և Նարե Մաքսիմի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N15022018-07-0017, կադաստրային ծածկագիր 07-005-0003-0006), քաղաք Ծաղկաձոր,Օրբելու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող, 0,11 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:

2. Հողամասի վրա ամրակայված 601.97 քառ.մետր մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել ռեստորանի առանց նախագծային փոփոխության և շինարարական աշխատանքների թույլտվության, իսկ առկա մյուս շինությունները (26,47քառ.մետր կաթսայատուն, 48,9քառ.մետր խոհանոց, 45,2քառ.մետր շվաքարան, 170,7քառ.մետր պարիսպ)համարել միևնունյ տեսակի հասարակական շինություններ :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner