Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Մարգարիտա Էֆրեմիդունին  ժառանգությամբ անցած (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 2025 թվականի   հոկտեմբերի 22-ին,ՀՀ, Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտար՝ Տաթև Վարուժանի Ղուկասյանի կողմից, գրանցված գրանցամատյանում N 7345, ժառանգական գործ N 307 ), 0․0286 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Հանքավան, 1-ին փողոց, 19 հողամաս։