Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 327
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2017 թվականի N 327

ԿԱՐՄԵՆ ԹԵԼՄԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 2, 3 և 7-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 07-ի  թիվ 80 որոշումը, Կարմեն Թելմանի Սահակյանի դիմումը`

Ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասի, որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. Կարմեն Թելմանի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 4/40 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N15102014-07-0028, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0247) 0.36906 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամասին  և հողամասի վրա ամրակայված 441.67ք.մ. մակերեսով քոթեջին կից, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 6/13 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից 0.0173 հա մակերեսով ազատ տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 22112017-07-0065, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0277) կադաստրային արժեքով`782 652 (յոթ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

2.Կարմեն Թելմանի Սահակյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

 

3.Ընդլայնման հետևանքով առաջացած 0.38636 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝ քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 4/40 իսկ քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 6/13 հասցեն համարել չեղյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner