Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար , հիմք ընդունելով Դավիթ Արմենի Հայրապետյանի դիմումը ՝
1.Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր գյուղ Հանքավան 1-ին թաղամաս , 18 հասցեում գտնվող, 07-039-0017-0028 կադաստրային ծածկագրով 0,32741 հա մակերեսով հողամասի և նրա վրա ամրակայված շինությունների գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելիից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: